Օտարության մեջ ապրող հայերին մի հարց է միշտ հուզում՝ ի՞նչ կարող են անել հայրենիքի համար։
«Yans Academy» կրթական կենտրոնն ունի այս խնդրի լուծման իր բանաձևը։
Սովորեցրե՛ք ձեր զավակներին ամենաթանկը՝ հայոց լեզուն։ Սովորեցրե՛ք խոսել, մտածել, երգել, երազել հայերեն։
Հայոց լեզուն հայի էության ամենավառ դրսևորումն է։ Բոլորիս է հայտնի, թե ի՜նչ ոգևորություն է առաջացնում օտար միջավայրում հանկարծ լսված հայերեն խոսքը, ի՜նչ հուզմունք ես ապրում, երբ լսում ես օտար երկրում ծնված փոքրիկի շուրթերից հայոց լեզվով արտասանած թեկուզ մի քանի բառ։
«Yans Academy» կրթական կենտրոնն առաջարկում է աշխարհասփյուռ հայ մանուկներին հայերեն գրել ու կարդալ սովորեցնել, ծանոթացնել հայ մշակույթին, ազգային արժեքներին։ Մեր բարձրակարգ մասնագետների, ինչպես նաև մաթեմատիկայի հեղինակային ծրագրի միջոցով երեխաները կարող են զարգացնել իրենց տրամաբանությունն ու մտածողությունը։ Վստահ ենք, որ կարճ ժամանակահատվածում երեխաների համար սիրելի և ըմբռնելի կդարձնենք մաթեմատիկան։
Առաջարկում ենք նաև շախմատի դասեր միջազգային կարգի մարզչի հետ։
Իսկ մենթալ թվաբանության դասերի միջոցով կարող ենք զարգացնել երեխաների հիշողությունը, ուշադրությունը, ճկուն դարձնել միտքը։
Հայաստանի առաջավոր մասնագետների կողմից կարող եք ստանալ հոգեբանի և լոգոպեդի խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն։
Մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ մեզ հաջողվել է Հայաստանի լավագույն մասնագետներին հավաքել մեկ գաղափարի և գործի շուրջ։ Իսկ մեր աշխատանքի լավագույն արդյունքը մեր սաների բարձր առաջադիմությունն է, սովորելու ցանկությունն ու երջանիկ ժպիտները, ինչպես նաև ծնողների վստահությունն ու գոհունակությունը։
Մեր դասընթացները կազմակերպվում են և՛ անհատական, և՛ խմբային ձևաչափով։
Այստեղ կարող եք գտնել մեր վերջին նորությունները և հայտարարությունները, ծանոթանալ մեր նոր դասընթացներին և ծրագրերին: