Մեր մասին

«Yans Academy» կրթական կենտրոնն առաջարկում է աշխարհասփյուռ հայ մանուկներին հայերեն գրել ու կարդալ սովորեցնել, ծանոթացնել հայ մշակույթին, ազգային արժեքներին։ Մեր բարձրակարգ մասնագետների, ինչպես նաև մաթեմատիկայի հեղինակային ծրագրի միջոցով երեխաները կարող են զարգացնել իրենց տրամաբանությունն ու մտածողությունը։ Վստահ ենք, որ կարճ ժամանակահատվածում երեխաների համար սիրելի և ըմբռնելի կդարձնենք մաթեմատիկան։

Առաջարկում ենք նաև շախմատի դասեր միջազգային կարգի մարզչի հետ։

Իսկ մենթալ թվաբանության դասերի միջոցով կարող ենք զարգացնել երեխաների հիշողությունը, ուշադրությունը, ճկուն դարձնել միտքը։

Հայաստանի առաջավոր մասնագետների կողմից կարող եք ստանալ հոգեբանի և լոգոպեդի խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն։

Մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ մեզ հաջողվել է Հայաստանի լավագույն մասնագետներին հավաքել մեկ գաղափարի և գործի շուրջ։ Իսկ մեր աշխատանքի լավագույն արդյունքը մեր սաների բարձր առաջադիմությունն է, սովորելու ցանկությունն ու երջանիկ ժպիտները, ինչպես նաև ծնողների վստահությունն ու գոհունակությունը։



#ՄԵՐ ԹԻՄԸ

Միայն բարձր որակավորում ունեցող և փորձառու մասնագետներ

Մեր ուսուցիչները կօգնեն ձեր երեխաներին հասնել ցանկալի արդյունքի՝ հանդիսանալով լավագույն խորհրդատու, մասնագետ և առաջնորդող։

   Նունե Սարուխանյան

Նունե Սարուխանյան

Համահիմնադիր, մեթոդաբան, ուսուցիչ, 21 տարվա փորձ

   Մարի Ամիրխանյան

Մարի Ամիրխանյան

հոգեբան-հոգեթերապևտ, 13 տարվա փորձ

   Աննա Սաֆարյան

Աննա Սաֆարյան

ուսուցիչ, 22 տարվա փորձ

#Մեր Նորությունները

Մենք նորություն ունենք

Այստեղ կարող եք գտնել մեր վերջին նորությունները և հայտարարությունները, ծանոթանալ մեր նոր դասընթացներին և ծրագրերին:



#Կապ մեզ հետ

Մենք պատրաստ ենք օգնել ձեզ

Հարցերի դեպքում կապ հաստատեք մեզ հետ։ Մեր մասնագետներն արագ կպատասխանեն և՛ ձեր զանգերին, և՛ ձեր նամակներին։