Այսօր աշխարհը տոնում է Մայրենի լեզվի օրը:
Փետրվարի 21-ը Մայրենիի օրն է:
Մեր մայրենի լեզուն՝ հայերենը, պատմության քառուղիներում նույնպես պայքարի ու մաքառման ճանապարհ է անցել, սակայն մնացել է անառիկ՝ որպես մեր ինքնության ու մեր տեսակի պահպանման ամենահզոր ամրոց:
Սիրենք, սովորենք, զարգացնենք մեր մայրենի լեզուն, լինենք նրա գրագետ կրողն ու փոխանցողը, որպեսզի երբեք պայքարով ու արյամբ այն հետ նվաճելու առիթը չունենանք։
«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:» Հովհաննես Թումանյան