Ուսուցիչն է կերտում ապագայի մարդուն, աշխարհը կառուցողին, գուցե վերակառուցողին։
Ուսուցչի նպատակը բարդ է, բայց միևնույն ժամանակ լուսավոր ու կարևոր. կրթել ու դաստիարակել սերունդ, որը ներկայանալի լինի աշխարհին, լինի ստեղծարար, ճկուն, բանիմաց ու արժեքներ կրող։
Տարրական դասարանների ուսուցիչ, դասվար
ՀՀ առաջավոր դպրոցներում ունի 21 տարվա մանկավարժական փորձ:
«Շիրակացի ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր՝ դասվար:
Ա․ Պ․ Չեխովի անվան թիվ 55 դպրոց՝ դասվար, մեթոդմիավորման նախագահ:
«Քվանտ» վարժարան՝ դասվար, տարրական դպրոցի ամբիոնի վարիչ:
Աբակուս մենթալ թվաբանության կենտրոն՝ մենթալ թվաբանության մարզիչ:
Այժմ աշխատում է «Մայրենի 2» դասագրքաստեղծ խմբում, որպես դասվար:
Բնակվում է ԱՄՆ-ում։
Դավիթյան և Մարիամյան ուսումնական կենտրոն՝ հայերենի ուսուցիչ։