Կրթությունը կարևոր է, մեր օրերում հապաղելու որևէ իրավունք չունենք: Գալիք սերնդին ազգայինի կրողը դարձնելու, մեր մշակութային արժեքներին ծանոթացնելու, հայրենաճանաչ ու հայրենատեր սերունդ դաստիարակելն այսօրվա հրամայականն է, այլ կերպ չենք կարող գտնել մեր տեղն ու դերն այս կյանքում։
Ամեն մարդ իր տեղն ունի, իր առաքելության հետևից է գնում, իր սրտի ձայնով ու մտքի զորությամբ։
Տարրական դասարանների դասվար, ազգային երգ ու պարի ուսուցիչ, ներառական կրթության վերապատրաստող, փորձագետ
2019թ․ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից ճանաչվել է լավագույն ուսուցիչ, արժանացել շնորհակալագրի և պարգևատրման։
Աշխատանքային փորձը՝ 22 տարի:
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց՝ դասվար, ազգային երգ ու պարի ուսուցիչ:
Երևանի «Այբ» դպրոց՝ դասվար:
Ներկայումս վայելում է եռակի մայրության բերկրանքը․․․